|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 մայիսի 2024 թվականի N 888-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՕՁՈՒՆ ԳՅՈՒՂԻ 6 ՓՈՂՈՑ 2 ՆՐԲԱՆՑՔ 2/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՁ ԽԱՉԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՈԳԵԼԻՑ ԵՎ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 132-Ն որոշման և հիմք ընդունելով Օձուն գյուղի ԱՁ Խաչիկ Մարտիրոսյանի 13.02.2024թ. հայտը`
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի 6 փողոց 2 նրբանցք 2/1 հասցեում գտնվող ԱՁ Խաչիկ Մարտիրոսյանին տրամադրել ոգելից և արկոհոլային խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի համար թիվ 265 թույլտվությունը: 2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Խաչիկ Մարտիրոսյանից գանձել 2024 թվականի 3-րդ եռամսյակի համար տեղական տուրք 22500 (քսաներկու հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ, կիրառվել է «Տեղական տուրքերի և վճարների» մասին ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով հաստատած 0.75 գործակիցը: 3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(737.71 Կբ)
Որոշում N 888-Ա |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|