Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 25-ի «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին» N 5-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան և հիմք ընդունելով ԽՄ-ների կազմերում ընդգրկվելու համար անձանց ներկայացրած դիմումներն ու համայնքի ղեկավարի առաջարկությունները` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի ղեկավարին կից ձևավորել «Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման», «Քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի», «Կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի» խորհրդակցական մարմիններ (ԽՄ) և հաստատել ԽՄ-ների կազմերը` համաձայն 1, 2, 3, հավելվածների:
2. Համայնքի ղեկավարին` ստեղծել անհրաժեշտ պայմաններ ԽՄ-ների գործունեությունը «Համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձևավորման և գործունեության կարգ»-ին համապատասխան իրականացնելու համար: