Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Աննա Արեստու Բարխուդարյանի դիմումը, անձնագրերի պատճենները, 25․10․2024թ․ Օձուն համայնքի վարչական ղեկավարի կողմից տրամադրված քաղվածքը, 04.11.2024թ․ թիվ 5227 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, «Սարգիս Թամազյան Ռոբերտի» ԱՁ-ի կողմից կազմված հողամասի հատակագիծը՝ որոշում եմ․
1. Վերականգնել Աննա Արեստու Բարխուդարյանին (ծնված՝ 23․08.1954թ), Լյովա Լորիսի Դավթյանին, (ծնված՝ 31․08․1974թ․), Կարեն Լորիսի Դավթյանին (ծնված՝ 24․10․1975թ․), Արթուր Լորիսի Դավթյանին (ծնված՝ 04․01․1982թ․) և Արմեն Հմայակի Հարությունյանին ժառանգության իրավունքով պատկանող, Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 06-112-0118-0009 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0․1600 հա մակերեսով հողամասի հողհատկացման հիմքերը, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի կադաստրային քարտեզի 06-112-0118-0009 ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․1600 հա մակերեսով հողամասին տրամադրել Հայաստանի Հանրապետության, Լոռու մարզ, Ալավերդի համայնք, գյուղ Օձուն, 17-րդ փողոց, 24 փոստային հասցեն։
3․ Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի հակասում քաղաքաշինական նորմերին և կանոններին, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
4. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
5. Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: