|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 մարտի 2022 թվականի N 25-Ա |
«ԱՐԹՈՒՐ-ՏԱՐՈՆ» ԲԲԸ-ԻՆ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ինմասի 3-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ինմասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման 43-րդ կետի ը ենթակետով և հիմք ընդունելով ՇԱՎԹ-29/106 թույլտվությունը, 20.01.2020թ. N ԼՎ-106 լեռնահատկացման ակտը, «Արթուր-Տարոն» ԲԲԸ-ի տնօրենի կողմից 27.12.2021թ. N 01-12-25/6 գրությունը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմտյան մասում գտնվող տուֆ-ավազաքարային հանքավայրի հյուսիսային մասից արդյունաբերական նշանակության ընդերքօգտագործման 5.11 հա մակերեսով հողամասը մինչև 2064թ. ընդերքօգտագործման և քարհանքը շահագործման նպատակով վարձակալության իրավունքով հատկացնել «Արթուր-Տարոն» ԲԲԸ-ին։ 2. Հանքավայր տանող 0.5 հա մակերեսով ավտոճանապարհը թողնել ընդհանուր օգտագործման։ 3. Հատկացվող 5.11 հա մակերեսով արտադրական նշանակության հողամասի տարեկան վճարը սահմանել 400 000 դրամ։ 4. Որոշումն ուժի մեջ է մտնում վարձակալության պայմանագիր կնքելու պահից:
|
Կողմ -8 ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԵՐԻՑՅԱՆ ԿԱՄՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԵՅՐԱՆ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ ՔԱՌՅԱՆ ՎԻԳԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|