Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Լեյլա Իսմայիլի Մելիքսեթյանի կողմից դիմումը, անձնագրի պատճենը, 18․04․2025թ․ թիվ 1877 և թիվ 1876 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, սեփականության իրավունքի N 1453288 վկայականը, Ախթալա բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 31․07․2024թ․ թիվ 4570 տեղեկանքը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ախթալա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, Գնունի փողոց, 1 շենք, 3-րդ մուտք, 16 բնակարանի հասցեն վերահասցեավորել և տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ախթալա, Ա․ Գնունի փողոց, 1 շենք, 18 բնակարան փոստային հասցեն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: