Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշումով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով նախագիծը, urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով Լևոն Պետրոսյանի կողմից 25/05/2025թ. ներկայացված դիմումը՝
որոշում եմ.
1. Լևոն Պետրոսյանին տրամադրել շինարարության թույլտվություն և թույլատրել կատարելու համայնք Ալավերդի, գյուղ Օձուն 2-րդ փողոց 18 հասցեում գտնվող, կադաստրային 06-112-0042-0001 ծածկագրով, իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասում 1,6 մետր բարձրությամբ տուֆ քարով պարիսպի կառուցման շինարարական աշխատանքներ։
2.Շինարարական աշխատանքներն սկսել լիցենզավորված կազմակերպության կողմից տրամադրված, համայնքի ղեկավարի հետ համաձայնեցված, նախագծային փաստաթղթերի և համայնքապետարանի կողմից տրամադրված շին. թույլտվության առկայության դեպքում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: