Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 9-րդ կետով, հիմք ընդունելով Ջրային կոմիտեի կողմից կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով ներկայացված հայտը՝ որոշում եմ.
1.ՀՀ Ջրային կոմիտեին տրամադրել նախագծման թույլտվություն՝ ճարտարապետահատակագծաին առաջադրանք, Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի վարչական սահմանում գտնվող Դեբեդ գետի աջ ափից դեպի ձախ ափ ընկած հատվածում Ճոճկան-1 պոմպակայանի մղման խողովակաշարի հիմնանորոգման, 100 գծմ մղման խողովակաշարի կառուցման, գետի մեջ 2-3 խարսխային հենասյուների կառուցման, սպասարկման կամրջակի, ափապաշտպան համակարգի կառուցման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: