Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Շահեն Վասիլի Հախվերդյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 844959 վկայականը, Ճոճկան գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված փոստային հասցեի տեղեկանքը, 17․10․2025թ․ թիվ 5660 և թիվ 5661 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը՝
որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ճոճկան գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-069-0070-0005 ծածկագրով գրանցված, 0․235 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան, 7-րդ փողոց, 11/1 փոստային հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: