Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017թ. նոյեմբերի 9-ի N 1412-Ն որոշումով, հիմք ընդունելով Մ-6` Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Երևանյան խճուղի, N 10-13/2 հասցեում գտնվող` 0․002366 հա մակերեսով (06-002-0010-0013 ծածկագրից առանձնացվող), Երևանյան խճուղի, N 10-14/2 հասցեում գտնվող՝ 0․003523 հա մակերեսով (06-002-0010-0014 ծածկագրից առանձնացվող), Երևանյան խճուղի, N 193-6/2 հասցեում գտնվող` 0․002556 հա մակերեսով (06-002-0193-0006 ծածկագրից առանձնացվող) հողամասերը ճանաչել համայնքային սեփականություն և թույլատրել հետագայում օտարել:
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման: