Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 4-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունվարի 2020 թվականի N 4-Ն

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 84-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով,«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի  4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 2020թ. հունվարի 01-ի դրությամբ Ալավերդի համայնքի բյուջեի փաստացի մնացորդը կազմել է 18000.1 հազ. դրամ, այդ թվում, վարչական բյուջեի փաստացի մնացորդ՝  4165.1 հազ. դրամ, ֆոնդային բյուջեի փաստացի մնացորդ՝ 13835.0 հազ. դրամ՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Ալավերդի համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը՝ 4165.1 հազ. դրամն ուղղել բյուջեի ֆոնդային մաս: 2020 թվականի բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունը.
        Տնտեսական հարաբերություններ բնագավառի ծախսերն ավելացնել 4165.1 հազ. դրամ (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113 - 4165.1  հազ. դրամ)
:
2.
Համայնքի 2020 թվականի բյուջեի եկամտային մասում մուտքերի պլանն ավելացնել 100.0 հազ. դրամ, տեղական վճարներ՝ համայնքն սպասարկող անասնաբույժի ծառայությունների վճար (հ/հ 900265002411):
3.
Ալավերդի համայնքի 2020 թվականի պահուստային ֆոնդն ավելացնել 100.0 հազ. դրամով:
4.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -8

ԱԲԵԼՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՄԵՆ

ՁԱՎԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՍՎԵՏԼԱՆԱ

ՎԱՐՈՍՅԱՆ ՎԱԼԵՐԻ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner