Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, տուրքեր, կատարել այլ վճարումներ:
Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքի» 10-րդ հոդվածի համաձայն հարկման օբյեկտ է հանդիսանում ցանկացած գործարք, եկամուտ, գույք, գործունեության տեսակ (այդ թվում՝ գործողություն կամ գործառույթ) կամ ցանկացած այլ օբյեկտ, որի առկայությունը կամ որի նկատմամբ սեփականության իրավունքի առկայությունը կամ որի կատարումը, Օրենսգրքին համապատասխան, հարկ վճարողի մոտ առաջացնում է հարկի հաշվարկման կամ վճարման պարտավորություն:
ՀՀ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղ, 5 շ., 16 բն. բնակիչ, քաղաքացի Գագիկ Գևորգի Խուդինյանը հանդիսանալով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի սեփականատեր չի վճարել 06-002-00401-0032-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի հարկի վճարը, որի արդյունքում 2022-2024թթ. ընթացքում գոյացել է 79147 ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի պարտավորություն:
Ելնելով վերոգրյալից՝ որոշում եմ
1. Գագիկ Գևորգի Խուդինյանից (հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Բաղրամյան թաղ, 5 շ., 16 բն. ) գանձել 79147 ՀՀ դրամ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գումարը ենթակա է վճարման Ալավերդու համայնքապետարանի բյուջեի 900265003468 հաշվեհամարին:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ստացման պահից հետո՝ 2 ամսվա ընթացքում:
4. Սույն որոշման 2-րդ կամ 3-րդ կետի պահանջները չկատարելու դեպքում այն կդառնա անբողոքարկելի վարչական ակտ և գումարը կբռնագանձվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով: