Այսօր: Ուրբաթ, 27 Սեպտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.09.24 Բարի գալուստ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջ․

     Հարգելի՛ այցելու,

   Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։

Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։

21.09.24 Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Անկախության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ,Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։Անկախություն ունենալու բաղձալի երազանքը, որը դարեր շարունակ ուղեկցել է հայ ժողովրդին , 1991 թվականին ամրագրվեց որպես իրողություն։Հիրավի, անկախություն ունենալու ճանապարհին մենք ունեցանք նաև անդառնալի կորուստներ, որոնք դարձան հայրենասիրության ու ազգասիրության վառ օրինակներ։Այո՛ Հայաստանի Հանրապետության անկախությունն ամրագրվեց մեր քաջ հերոս տղաների սխրանքներով։Խոնարհումս բոլոր հերոսներին ու հերոսածին մայրերին։Անկախության ու պետականության պահպանումը, հզորացումը կախված է յուրաքանչյուրիցս, քանզի մեր ամենօրյա բարեխիղճ աշխատանքով, միասնականությամբ ու հայրենիքին նվիրվածությամբ պետք ... Մանրամասն
20.09.24 Համայնքապետարանում հյուրընկալվել էին Ալավերդու թիվ 2 մանկապարտեզի ավագ խմբի սաները
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի նախօրեին համայնքապետարանում հյուրընկալվել էին Ալավերդու թիվ 2 մանկապարտեզի ավագ խմբի սաները։ «Շրջայց համայնքապետարանում» միջոցառման շրջանակներում երեխաները եկել էին ծանոթանալու համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակիցների հետ։Փոքրիկ հյուրերին յուրահատուկ ջերմությամբ ընդունեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Երեխաները համայնքի ղեկավարին նվիրեցին իրենց իսկ ձեռքով նկարված թիվ 2 մանկապարտեզի պատկերը և խնդրեցին, որ հնարավորության սահմաններում, իրենց հարազատ կրթօջախի բակը վերանորոգվի։ Այնուհետև համայնքապետարանի նիստերի դահլիճում փոքրիկները ստանձնեցին համայնքի ավագանու դերը և միաձայն կողմ քվեարկելով ՝ հաստատեցին մանկապարտեզի ... Մանրամասն
19.09.24 Նախկին մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքը կծառայի մշակութասեր ալավերդցիներին
Ալավերդու նախկին մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի շենքը, որը տարիներ շաունակ գտնվում էր անմխիթար վիճակում, շուրջ մեկ տարի տևած հիմնանորոգման աշխատանքներից հետո օրեր անց կրկին կծառայի մշակութասեր ալավերդցիներին։  Շուրջ 139 միլիոն դրամ Համայնք-ՀՀ կառավարություն համաֆինանսավորմամբ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Շվեդական միջազգային զարգացման գործակալության և ՀՀՏԶ «Համայնքային վերակերպումներ» ծրագրի ներդրումներով հիմանորոգված շենքի համար ձեռք է բերվել նաև ժամանակակից գույք, այդ թվում լուսաձայնային գերհզոր սարքավորումներ։ Դահլիճը, որը նախատեսված է՝ 120 հանդիսատեսի համար, հարմարեցված է թատերական ներկայացումներ, համերգներ և տարաբնույթ միջոցառումներ կազմակերպելու համար։ Մոտ ապագայում ... Մանրամասն
16.09.24 Ծառատունկ՝ ի նշան հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու քաղաքների համագործակցության սկիզբի

Ֆրանսիայի Հանրապետության Գարդան քաղաքի պատվիրակությունը Հաղթանակի հուշահամալիրում է։ Պաշտոնյաները նախ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան պատերազմներում հերոսացած ալավերդցի ազատամարտիկների շիրիմներին ու Հաղթանակի հուշահամալիրում։


Հաջորդիվ` Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի և Գարդանի քաղաքապետ Հերվե Գրանիերի համատեղ իրականացրած ծառատունկն էր, որը խորհրդանշում էր հայ ֊ֆրանսիական դարավոր բարեկամությունը և երկու քաղաքների համագործակցության սկիզբը։
 
Խորհրդանշական արարողակարգն ամփոփվեց բարեմաղթանքներով։ Ներկաները խաղաղություն ու բարորություն մաղթեցին Հայաստանի և Ֆրանսիայի Հանրապետություններին

16.09.24 Եռօրյա պաշտոնական այցով Ալավեդիում էին Ֆրանսիայի Հանրապետության Գարդան քաղաքի պատվիրակությունը
Եռօրյա պաշտոնական այցով Ալավեդիում էին Ֆրանսիայի Հանրապետության Գարդան քաղաքի պատվիրակությունը՝ Գարդանի քաղաքապետ Հերվեր Գրանիերի գլխավորությամբ։Ֆրանսիացի գործընկերներին Ալավերդու համայնքապետարանում դիմավորեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը, Ալավերդի համայնքի ավագանաու անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ։Ալավերդի համայնքի ղեկավարի և Գարդանի քաղաքապետի հանդիպումը կայացել է դեռևս այս տարվա գարնանը, որի շրջանակներում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝  Ալավերդի և Գարդանի քաղաքների միջև ձևավորել բարեկամական կապեր, որը կհանգի 2 քաղաքների քույրացմանը։Հյուրերին ... Մանրամասն
13.09.24 Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ հանդիպում «Երիտասարադ օրակարգ» ծրագրի և ՏԻՄ ոլորտի անդամների մասնակցությամբ։
Ալավերդու համայնքապետարանի նիստերի դահլիճում կայացավ հանդիպում «Երիտասարադ օրակարգ» ծրագրի և ՏԻՄ ոլորտի անդամների մասնակցությամբ։Հանդիպմանը ներկա էին Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանը, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի քաղաքացիական ներգրավման բաղադրիչի ղեկավար Արմեն Բեժանյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու անդամներ։«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Երիտասարդ Օրակարգ» ծրագրի շրջանակներում Ալավերդու մի խումբ երիտասարդներ վերջին յոթ ամիսների ... Մանրամասն
12.09.24 Ալավերդի համայնքը մասնակցում է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին:
Ալավերդի համայնքը մասնակցում է «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին:Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված և երիտասարդական մայրաքաղաք հռչակված քաղաքը կհամարվի 2025 թվականին կազմակերպվող երիտասարդական միջոցառումների և նախաձեռնությունների իրականացման հիմնական վայր։Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝ հայտերի ընդունում և գնահատում մրցութային հանձնաժողովի կողմից, հայտերի փորձագիտական գնահատում փորձագետների կողմից, ՀՀ բնակչության շրջանում կարճ հաղորդագրությամբ SMS քվեարկություն:Սեպտեմբերի 10-ին փորձագիտական գնահատում իրականացնելու նպատակով Ալավերդի համայնքում էին ծրագրի փորձագետները՝ ԿԳՄՍ ներկայացուցչի հետ միասին, որոնք Ալավերդու համայնքապետարանում ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՀՈՒLԻՍԻ 28-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՀՈՒՆԻՍԻ 22-Ի ՀԵՐ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023թ. ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԵՐԹ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի
Ալավերդի համայնքի 26.05.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 31.03.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 23.02.2022թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 11.02.2022թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 05.10.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 19.09.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 30.08.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 16.08.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 26.07.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 08.06.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 31.05.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 31.10.2022 թ նիստ
Ալավերդի համայնքի ավագանու արտահերթ 12.04.2018թ. ն
Ալավերդի համայնքի ավագանու 29.03.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 22.02.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.01.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի ավագանու 25.12.2018թ. նիստ
Ալավերդի համայնքի 12.07.2021թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի 29.07.2021թ.-ի ավագանու հերթական
Ալավերդի համայնքի 07.09.2021թ.-ի ավագանու նիստ
Ալավերդի համայնքի 03.12.2021թ.-ի ավագանու արտահերթ
Ալավերդի համայնքի ավագանու 15.02.2023 թվականի հերթ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner