Մայրենի լեզվի օրը կոչված է նպաստելու մայրենի լեզվի հետ կապված խնդիրները վեր հանելուն, դրանց լուծմանն ուղղված հնարավոր ճանապարհներն ուղղենշելուն, ինչպես նաև հայրենիքում և սփյուռքում Մեսրոպ Մաշտոցին և հայ գրականության երախտավորներին նվիրված երիտասարդ սերնդի մեջ հայրենասիրություն ներշնչելուն։
Այս օրը ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշումով 1999 թվականի նոյեմբեր ամսին և նշվում է 2000 թվականի փետրվարի 21-ից, որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում։
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականի՝ աշխարհի վեց հազար լեզուներ կորստի մատնվելու եզրին են։ Մայրենի լեզվի իրավունքների համար նշվող օրի կարևորություններից է նաև ազգային ինքնագիտակցության աճը։