Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ, ընդլայնել ձեր կապերը, առաջադրվել առաջիկա ընտրություններում և դառնալ ձեր համայնքի փոփոխությունների առաջամարտիկը։ Եթե պատասխանեցիք «այո՛» , ապա ԿԱՏԱՐԻՆԵ թեկնածուների ակադեմիան հենց ձե՛զ համար է: Ծրագիրը ոգեշնչված է Կատարինե Զալյան-Մանուկյանից, ով 1919 թվականին հայ առաջին կին պատգամավորներից մեկն էր:
Ծրագիրն առաջարկում է դասընթացներ, շարունակական ուսուցում և խորհրդատվություն՝ աջակցելու կանանց ընդգրկվել թեկնածուների շարքերում և սկսել ազդեցիկ քաղաքական կարիերա։ Ծրագրին կարող են դիմել բոլոր համապատասխան թեկնածուները, սակայն առաջնահերթ խրախուսվում է կուսակցությունների անդամների և քաղաքականապես ակտիվ կանանց մասնակցությունը։
ԿԱՏԱՐԻՆԵ ծրագիրն իր երեք շրջափուլերից ունի ողջ Հայաստանից 150 շրջանավարտներ, ովքեր դարձել են քաղաքական դերակատարներ, առաջնորդներ և փոփոխություն իրականացնողներ: Նրանց հաջողություններից ոգեշնչված՝ ծրագիրը հայտարարում է ընդունելություն ԿԱՏԱՐԻՆԵ թեկնածուների ակադեմիայի համար, որի նպատակն է աջակցել կին թեկնածուներին՝ առաջիկա ընտրություններին ընդառաջ։
Իմացե՛ք ավելին ծրագրի մասին և դիմե՛ք ստորև հղումով մինչև 2025 թ. հոկտեմբերի 20-ը` ժամը 23:59-ը:
Հղումը` https://forms.gle/v4LSPZjXPA83KoS6A
ԴԻՄԻ՛Ր ԱՅՍՕՐ, ԱՌԱՋՆՈՐԴԻ՛Ր ՎԱՂԸ
Ծրագիրը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում Միացյալ Թագավորության կառավարության կողմից և իրականացվում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից` ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ: