Տեղեկացնում ենք, որ ՀՀ Կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 2-ի N 1399-Լ որոշմամբ «ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը» չի դադարեցվի, փոխարենը կշարունակվի նոր պայմանով՝ սուբսիդավորվող տոկոսադրույքը 2 տոկոսային կետով նվազեցնելու միջոցով։
Ծրագրի նոր պայմանները ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://mineconomy.am/page/2734, իսկ փոփոխություններին՝ https://www.e-gov.am/gov-decrees/item/45325/ :
Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության 81-40 կարճ համարին: