Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104 Լ հրամանով, հիմք ընդունելով ՝ Հրաչյա Կառլենի Խեչումյանի դիմումը, անձնագրերի պատճեները, 23․01․2025թ․ թիվ 338 և 337 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 23․01․2025թ․ թիվ 327 փոստային հասցեի և 29․01․2025թ․ թիվ 385 կառուցման տարեթվի վերաբերյալ տեղեկանքները, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը՝ որոշում եմ․
1. Վերականգնել ՀՀ Լոռու մարզի, Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0023-0010 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․155 հա մակերեսով հողամասի նկատմամբ, ժառանգության իրավունքով պատկանող ֆիզիկական անձանց՝ Հրաչյա Կառլենի Խեչումյանի (ծնված՝ 03․08․1961թ․), Տատյանա Լեոնիդովնա Պոլունչենկոյի (ծնված՝ 10․03․1967թ․), Արկադի Հրաչյայի Խեչումյանի (ծնված՝ 17․05․1988թ․) և Սիրվարդ Հրաչյայի Խեչումյանի (ծնված՝ 07․08․1989թ․) հողհատկացման հիմքերը, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1961 թվականին կառուցված բնակելի տունը, անասնաշենքերը, ավտոտնակը, սանհանգույցը և ծածկը, տնամերձ հողամասից ավել օգտագործվող, սահմանազատված՝ 0․03 հա մակերեսով հողամասը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Հրաչյա Կառլենի Խեչումյանի (ծնված՝ 03․08․1961թ․), Տատյանա Լեոնիդովնա Պոլունչենկոյի (ծնված՝ 10․03․1967թ․), Արկադի Հրաչյայի Խեչումյանի (ծնված՝ 17․05․1988թ․) և Սիրվարդ Հրաչյայի Խեչումյանի (ծնված՝ 07․08․1989թ․) ընդհանուր համատեղ սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնաավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0023-0010 ծածկագրից առանձնացվող, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում առկա շինություններին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գ․ Օձուն, 1-ին փողոց, 68/2 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: