Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով՝ հիմք ընդունելով Գևորգ Մաքսիմի Ղարդյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի պետական գրանցման N 09022015-06-0017 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասերի հատակագծերը, բաժանման սխեմաները՝ որոշում եմ՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի 13-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 2/1 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի 06-060-0046-0003 ծածկագրով, սեփականության իրավունքի պետական գրանցման N 09022015-06-0017 վկայականով գրանցված, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանել՝ 0.10935 հա և 0․04351 հա մակերեսների։
2. Բաժանված՝ 0.04351 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 13-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 2/2 փոստային հասցեն, իսկ 0․10935 հա մակերեսով հողամասի փոստային հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 13-րդ փողոց, 4-րդ նրբանցք, 2/1 փոստային հասցեն։
3. Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: