Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով, հիմք ընդունելով Ախթալա նախկին համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 11-Ա որոշումը, հաշվի առնելով բնակիչների դիմումները և Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Բավարարել Ախթալա նախկին համայնքի բնակիչների դիմումները և Ախթալա նախկին համայնքի բյուջեից նրանց ընտանիքներին հատկացնել՝ երեխաների ծննդյան կապակցությամբ մայրերին դրամական օգնություն և Ախթալա նախկին համայնքում հարազատին կորցրած յուրաքանչյուր ընտանիքին միանվագ գումար՝ համաձայն հավելվածի: 2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում, բնակիչներին վճարել հատկացված գումարները: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |