31.07.24
Բարի գալուստ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
16.07.24
Իրականացվում են Ճոճկանի N1 պոմպակայանի խողովակաշարի վերականգնման աշխատանքներ
|
Վերջին օրերին «Լոռի» ՋՕԸ-ի կողմից Ճոճկան բնակավայրում իրականացվում են N1 պոմպակայանի Դեբեդ գետի վրա գտնվող ճնշումային խողովակաշարի վերականգնման աշխատանքներ։
|
|
16.07.24
Ճանապարհների վերականգնողական աշխատանքներ Աքորիում
|
Աքորի բնակավայրում կատարվում են անձրևներից վնասված ճանապարհների վերականգնողական աշխատանքներ:
|
|
16.07.24
Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթները
|
Շարունակվում են ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմի երկրորդ կարգի մասնագետի (ծածկագիր` 3.3-17) և աշխատակազմի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 2․ 3-10 ) թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթները։Մրցույթը իրականացվել է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլում հարցերին ճիշտ պատասխանած և նվազագույնը 85 % հավաքած մասնակիցները մասնակցել են բանավոր փուլին։Տեղեկացնենք, որ մրցութային հանձնաժողովից ներկա էին 5 անդամներ՝ Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալը, համայնքի ղեկավարի օգնականը, ավագանու մեկ անդամ, Լոռու մարզպետի աշխատակազմից մեկ ներկայացուցիչ և ՀՈԱԿ-ի մեկ ներկայացուցիչ: Մրցույթի հայտարարության հղումները՝https://alaverdi.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=314https://alaverdi.am/Pages/Misc/Announces/view.aspx?recID=311Մրցույթները ...
Մանրամասն |
|
15.07.24
Հաղպատում ոռոգման համակարգի վթարների հետևանքները վերացվել են
|
Վերականգնվել են Հաղպատ բնակավայրի ոռոգման համակարգի վթարված հատվածները:
|
|
10.07.24
Ջիլիզա բնակավայրի նախակրթարանում մթնոլորտը տոնական էր
|
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հեղինե Ճիճիլյանը, Կրթության, մշակույթի, սպորտի հարցերի բաժնի առաջատար մասնագետ Աստղիկ Ամիրբեկյանը և Ալավերդու թիվ 2 մանկապարտեզի տնօրեն Մարգարիտա Աբգարյանն այցելել են թիվ 2 մանկապարտեզին կից Ջիլիզայի նախակրթարան, որտեղ 7 երեխաներից կազմված խմբից 2 փոքրիկ այս տարի ավարտում են: Այս առիթով փոքրիկ միջոցառում էր կազմակերպվել նրանց մասնակցությամբ: Աշխատակազմի քարտուղարը պարտեզն ավարտող փոքրիկներին հանձնեց համայնքի ղեկավարի՝ համայնքապետարանի կողմից պատրաստված նվերները: Բարի երթ դեպի դպրոց համայնքի բոլոր այն բալիկներին, ովքեր այս տարի ավարտեցին մանկապարտեզը:
|
|
08.07.24
Ալավերդի համայնքից զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին նորակոչիկները:
|
Հուլիսի 8-ին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին ամառային զորակոչի առաջին 44 նորակոչիկները Ալավերդի և Թումանյան համայնքներից: Նորակոչիկներին ճանապարհելու համար Ալավերդի քաղաքում հանդիսավոր միջոցառում էր կազմակերպվել: Նրանց ծառայության էին ճանապարհում Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Լոռու մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Արմեն Հակոբյանը, Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման Թումանյանի բաժանմունքի ղեկավար Անատոլի Ջամալյանը, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանը: Ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
07.07.24
Վարդավառն Ալավերդիում
|
Հուլիսի 7-ին ավանդական Վարդավառի տոնակատարությունը համայնքում նշվեց Լազուր համույթի և Ալավերդու պարի թատրոնի մասնակցությամբ, Սանահին վանական համալիրի բակում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |