Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Սարգիս Նելսոնի Գալստյանի և Անահիտ Նելսոնի Գալստյանի կողմից լիազորված անձ Հեղինե Վազգենի Միքայելյանի դիմումը, անձնագրերի պատճեները, 19․06․2024թ․․ թիվ 2565 և 2564 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը,սեփականության իրավունքի 20122022-06-0048 վկայականը ՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի Սայաթ-Նովայի փողոց, 5/14 բ հասցեում գտնվող, սեփականության իրավունքի 20122022-06-0048 վկայականով գրանցված հողամասի փոստային հասցեն վերահասցեավորել և տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի Սայաթ-Նովայի փողոց, 5/7 հասցե փոստային հասցեն։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: