Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 26
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-060-0215-0022 06-080-0116-0191 06-069-0283-0008 ԾԱԾԿԱԳՐԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒՄՆԵՐՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հաշվի առնելով «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում   «Նոյեմբերյան»  և  «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման՝ բարձրավոլտ էլեկտրական հենասյուների տեղակայման և սպասարկման նպատակով Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 14.03.2023թ. N 24 եզրակացությունը՝

                                   Ալավերդի համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ   է՝         

 

1.     ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-060-0215-0022 ծածկագրով, 0.0102 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի հողատեսքի, 0.0102 հա մակերեսով հողամասի, Նեղոց բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-080-0116-0191 ծածկագրով, 0.00929 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքի և Ճոճկան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 06-069-0283-0008 ծածկագրով, 0.00942 հա մակերեսով, գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի հողատեսքի հողամասի նպատակային նշանակություններըը փոխել՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ էներգետիկայի հողեր գործառնական նշանակության հողամասերի:

 

2.     Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner