Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 135-րդ և 202-րդ հոդվածներով, հիմք ընդունելով՝ Ֆենյա Կոստիի Դավիթավյանի դիմումը, անձնագրերի պատճենները, 25․07․2025թ․ N 3722, N 3721 և N 3723 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ» Ա/Ձ ընկերության կողմից կազմված հողամասի հատակագիծը, Օձուն գյուղի «Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի» 15․05․1991թ․ թիվ N 1 որոշումից տրված քաղվածքը՝
որոշում եմ.
1. Վերականգնել Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0416-0034 ծածկագրով 0․23268 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարք հողատեսքի հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց՝ Ֆենյա Կոստիի Դավիթավյանին (ծնված՝ 20․07․1947թ․) և Արա Վոլոդյայի Դավիթավյանին (ծնված՝ 01․08․1968թ․) ժառանգության իրավունքով պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2․ Անշարժ գույքը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
1) Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չի խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
3․ Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
4․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ենթակա է պետական գրանցման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և սույն որոշումից ծագող իրավունքները սահմանված կարգով պետական գրանցումից հետո վավեր են և գործում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: