Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 42-րդ հոդվածներով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 51-54-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով Հայաստանի Հանրապետության կառավարության 29․12․2005 թ. N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով՝ Ֆենյա Կոստիի Դավիթավյանի դիմումը, անձնագրերի պատճենները, 25․07․2025թ․ N 3722, N 3721 և N 3723 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳԱԼՍՏՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ» Ա/Ձ ընկերության կողմից կազմված հողամասի և շինության հատակագծերը, Օձուն գյուղի «Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի» 15․05․1991թ․ թիվ N 1 որոշումից տրված քաղվածքը, Օձուն գյուղի վարչական ղեկավարի կողմից տրամադրված փոտային հասցեի և կառուցման տարեթվի մասին տեղեկանքները՝
որոշում եմ՝
1. Վերականգնել՝ Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0049-0040 ծածկագրով 0․16961 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական հողամասի նկատմամբ ֆիզիկական անձանց՝ Ֆենյա Կոստիի Դավիթավյանին (ծնված՝ 20․07․1947թ․) և Արա Վոլոդյայի Դավիթավյանին (ծնված՝ 01․08․1968թ․) ժառանգության իրավունքով պատկանող հողամասի հողհատկացման հիմքերը, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:
2. Նշված հողամասում գտնվող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահանջվող շահերը չխախտող, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացրած և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող՝ 1983 թվականին կառուցված բնակելի տունը և օժանդակ շինությունները՝ անասնագոմը և թռչնանոցը Հայաստանի Հանրապետության 50-Ն օրենքով համարել Ֆենյա Կոստիի Դավիթավյանի (ծնված՝ 20․07․1947թ․) և Արա Վոլոդյայի Դավիթավյանի (ծնված՝ 01․08․1968թ․) ընդհանուր համատեղ սեփականությունը:
3. Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0049-0040 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0․16961 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա գույքերին տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 1-ին փողոց, 8-րդ փակուղի, 4 փոստային հասցեն։
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5. Սույն որոշման առաջին կետով սահմանված անշարժ գույքի սահմանները որոշվում են որակավորված անձի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով և այն հանդիսանում է սույն որոշման բաղկացուցիչ և անբաժանելի մասը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: