Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2023 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն 1-34 հավելվածների: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 01-ից: |