Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Ռուզաննա Գուրգենի Ստեփանյանի կողմից լիազորված անձ՝ Ռուդիկ Գուրգենի Պետրոսյանի դիմումը, անձնագրի պատճենը, 19․05․2025թ․ թիվ 2545 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, սեփականության իրավունքի N 846464 վկայականը, Այգեհատ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 27․06․2025թ․ թիվ 3985 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը՝ որոշում եմ․
1․ Ելնելով հասցեավորման օբյեկտի տեղակայման դիրքից և այլ հասցեավորման օբյեկտների նկատմամբ նրա տեղակայման առավելագույն համապատասխանությունից, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Այգեհատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, կադաստրային քարտեզի 06-014-0005-0022 ծածկագրով գրանցված 0․154 հա մակերեսով գրանցված հողամասին և հողամասում առկա բնակելի տանը տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Այգեհատ, 2-րդ փողոց, 5 փոստային հասցեն։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանից: