«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածին համապատասխան` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու կանոնակարգը՝ համաձայն հավելվածի: 2. Ուժը կորցրած ճանաչել՝ 1) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 27-ի Ալավերդի համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին N 2-Ն որոշումը. 2) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 24-ի Ախթալա համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին N 2-Ն որոշումը. 3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնող համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի Շնող համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին N 2-Ն որոշումը. 4) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Օձուն համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 20-ի Օձուն համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու մասին N 2-Ն որոշումը: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: |