Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 159-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2025 թվականի N 159-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 75/11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ 06-002-0037-0029 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.00585 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հողային օրենսգքրի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով N 22072025-06-0019 վկայականը, «Գլոբալ սուրվեյ» դատական փորձաքննությունների ասոցիացիա ՍՊ ընկերության կողմից 11/09/2025թ տրված շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը /Պ0825-129/6/,Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը. համայնքի ավագանին որոշում է.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց 75/11 հասցեում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0037-0029 ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.00585 հեկտար մակերեսով հողամասը, հասարակական կառուցապատում իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 1 080 000 (մեկ միլիոն ութսուն հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեքներ կայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Հողամասի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
4. Ալավերդի համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասի աճուրդը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -14

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԴԱՎԻԹ ՂՈՒՄԱՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(608.85 Կբ)
(6.91 Մբ)
(1.38 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner