Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդմասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները. 1.1 Համայնքի բյուջեի եկամտային մասում նախատեսել պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների /սուբվենցիաներ/ պլան 285047.398 հազ. դրամ՝ հ/հ 900265121237: Նշված գումարն ուղղել սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հետևյալ բնագավառներին. 1.1.1 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերն ավելացնել 52495.182 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000996, հոդված 5113-52022.682 հազ. դրամ), տնտեսական հարաբերությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 472.5 հազ. դրամով (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 52, հ/հ 900262001226, հոդված 5134), ոռոգում բաժնի ծախսերն ավելացնել 36329.597 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262001259, հոդված 5113). 1.1.2 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառի ջրամատակարարում բաժնի ծախսերն ավելացնել 52726.969 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001242, հոդված 5113), բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ այլ դասերին չպատկանող բաժնի ծախսերն ավելացնել 140429.996 հազ. դրամով (բաժին 06, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001085, հոդված 5113), բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայությունների գծով հետազոտական և նախագծային աշխատանքների պլանն ավելացնել 3065.654 հազ դրամով (բաժին 06, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001093, հոդված 5134): 1.2 Համայնքի ֆոնդային բյուջեի եկամտային մասում պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը` հ/հ 900265122334, ավելացնել 9600.0 հազ. դրամով և նշված գումարն ուղղել սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հետևյալ բնագավառին՝ բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն՝ ջրամատակարարում բաժին (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000954, հոդված 5113): 1.3 Համայնքի ֆոնդային բյուջեի եկամտային մասում պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը՝ հ/հ 900265002395, ավելացնել 160266.8 հազ. դրամով և նշված գումարն ուղղել սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հետևյալ բնագավառին՝ տնտեսական հարաբերություններ ճանապարհային տրանսպորտ բաժին (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001200, հոդված 5113): 1.4 Համայնքի ֆոնդային բյուջեի եկամտային մասում պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումների (սուբվենցիաներ) պլանը՝ հ/հ 900265139122, ավելացնել 71116.0 հազ. դրամով, և նշված գումարն ուղղել սուբվենցիոն ծրագրերով նախատեսված հետևյալ բնագավառին՝ տնտեսական հարաբերություններ ճանապարհային տրանսպորտ բաժին (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262001119, հոդված 5112): 1.5 Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություններ բնագավառի ջրամատակարարում բաժնի ծախսերն ավելացնել 10687.0 հազ. դրամով (բաժին 06, խումբ 3, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000509, հոդված 5113-10647.0 հազ. դրամ, հոդված 4213 - 40.0 հազ. դրամ): 1.6 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ոռոգում բաժնի ծախսերը պակասեցնել 7762.5 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262000905, հոդված 5113), ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերը պակասեցնել 2884.5 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113): 1.7 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բաժնի (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 4111-ում նախատեսված ծախսերն ավելացնել 8500.0 հազ. դրամով, հոդված 4212-ում նախատեսված ծախսերն ավելացնել 300.0 հազ. դրամով, հոդված 4213-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 40.0 հազ. դրամով, հոդված 4221-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 300.0 հազ. դրամով): 1.8 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների պետական կառավարման բաժնի (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262179030, հոդված 4111-ում նախատեսված ծախսերն ավելացնել 5739.0 հազ. դրամով, հոդված 4112-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 1139.0 հազ. դրամով, հոդված 4212-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 1000.0 հազ, դրամով, հոդված 4221-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 200.0 հազ. դրամով): 1.9 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի այլ մշակութային կազմակերպություններ բաժնի (բաժին 08, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262139125, հոդված 4241-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 3000.0 հազ. դրամով, հոդված 4819-ում նախատեսված ծախսերը պակասեցնել 400.0 հազ. դրամով): 1.10 Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտների՝ h/h 900265122169, պլանն ավելացնել 1550.0 հազ. դրամով, ավելացված 1550.0 հազ. դրամն ուղղել բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262162036, հոդված 4213: 2. Ալավերդի համայնքի 2022 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 8500.0 հազ. դրամով (բաժին 11, խումբ 1, դաս 2, ծրագիր 51, հ/հ 900262577027, հոդված 4891): 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |