|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հուլիսի 2025 թվականի N 122-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ «ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԵՐԱԶ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ » ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ , ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԵՐԱԶ» ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի » 5-րդ գլխի դրույթների , «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի երկրորդ գլխի դրույթների՝ համայնքի ավագանին որոշում է ․ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը և նրա կողմից ներկայացված իրավական ակտի (իրավաբանական անձի հիմնադրման և կանոնադրության) նախագիծը՝ 1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում նախադպրոցական գործունեություն իրականացնելու նպատակով հիմնադրել նոր իրավաբանական անձ հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի «Ալավերդի համայնքի «Երազ» մսուր- մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ Կազմակերպություն)։ 2․ Հաստատել Կազմակերպության Կանոնադրությունը՝ համաձայն Հավելված 1-ի։ 3․ Գործունեությունն իրականացնելու նպատակով կազմակերպության հիմնադրման հետ միաժամանակ Կազմակերպությանը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել (ամրացնել) գույք՝ համաձայն Հավելված 2-ի։ 4․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իրականացնել Կազմակերպության Կանոնադրության պետական գրանցման հետ կապված անհրաժեշտ գործառույթները և ձևակերպումները։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հոջորդող օրը։ |
Կողմ -15 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ ԶԱԽԱՐՈՎ ՍԻՄՈՆ ԷԼԲԱԿՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ ԽԱՆԴԱՄԻՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀԱՅԿ ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԿՐՏԻՉ ՍԱՐԳՍՅԱՆ ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՁԱՎԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|