Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 43-րդ և 42-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստան Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեներ պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» N 2387-Ն որոշման, և Հայաստանի Հանրապետւթյան կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով՝ հիմք ընդունելով Արտակ Աշոտի Հովասափյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի պետական գրանցման N 23112024-06-0001 վկայականը, Օձուն բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրամադրված 06․05․2025թ․ N 2507 փոստային հասցեի վերաբերյալ տեղեկանքը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» ՍՊ ընկերության կողմից կազմված հողամասերի հատակագծերը, բաժանման սխեմաները՝ որոշում եմ՝
1․ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն գյուղում գտնվող, 5-րդ փողոց, 2-րդ փակուղի, 17 հասցեում գտնվող, կադաստրային քարտեզի 06-112-0037-0058 ծածկագրով, սեփականության իրավունքի պետական գրանցման N 23112024-06-0001 վկայականով գրանցված, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը բաժանել՝ 0.08794 հա և 0․11979 հա մակերեսների։
2. Բաժանված՝ 0.08794 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասին և հողամասում գտնվող մառանին տրամադրել Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 2-րդ փակուղի, 17/1 փոստային հասցեն, իսկ 0․11979 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող բնակելի տան փոստային հասցեն թողնել նույնը՝ Լոռու մարզ, համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 2-րդ փակուղի, 17 փոստային հասցեն։
3. Հողամասերի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերով:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: