«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին,«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետինհամապատասխան` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Փոփոխել Ախթալա համայնքի «Ախթալայի բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը Ալավերդի համայնքի «Ալավերդու բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվամբ: 2. Դադարեցնել «Շնողի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության, Օձուն համայնքի «Օձունի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեությունը: 3. Օձուն համայնքի «Օձունի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Ալավերդի համայնքի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: «Շնողի կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Ալավերդի համայնքի «Ալավերդու բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 4. Հանձնարարել Ալավերդի համայնքի ղեկավարին կազմակերպելու սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից: |