Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 15-րդ հոդվածների, 12-րդ հոդվածի 1-ին կետի 14-րդ ենթակետի, Ալավերդի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 17-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 147-Ն որոշման և հիմք ընդունելով Հաղպատ գյուղի « Հյուրընկալ օջախ» ՍՊԸ - ի տնօրեն Ս.Խուդինյանի 17.01.2025թ. հայտը՝
որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի 19 - րդ փողոցում գտնվող հենասյան վրա «Հյուրընկալ օջախ » ՍՊԸ- ին տրամադրել արտաքին գովազդ տեղադրելու համար թիվ 06 թույլտվությունը:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով «Հյուրընկալ օջախ » ՍՊԸ- ից գանձել 2025 թվականի հունվար - մարտ ամիսների համար տեղական տուրք 9720 ( ինը հազար յոթ հարյուր քսան ) ՀՀ դրամ:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: