Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի 912-Ն որոշմամբ հաստատված կարգերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Լիլիթ Փանոսյանի դիմումը, սեփականության իրավունքի N 10022021-06-0015 վկայակնը, «Սարգիս Թամազյան Ռոբերտի» ԱՁ-ի կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու հողամասի և շինության հատակագծերը՝
որոշում եմ.
1. Սեփականության իրավունքով պատկանող, 06-112- 0055-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա է ինքնակամ կառուցված, 7.83 քմ արտաքին մակերեսով (6.6 քմ ներքին մակերեսով) մառան, որը ենթակա է գրանցման նշագծված տարբերակով:
2.Սեփականության իրավունքով պատկանող համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 35 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0.0833 հա մակերեսով հողամասը վերաբաժանել՝ 0.06949 հա և 0.01381 հա մակերեսներով հողամասերի:
3.Վերաբաժանված 0. 06949 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 35 փոստային հասցեն, իսկ 0.01381 հա մակերեսով հողամասին և հողամասում գտնվող մառանին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Օձուն, 5-րդ փողոց, 35/3 փոստային հասցեն:
4.Անշարժ գույքի զբաղեցրած հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:
5.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
6.Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման։