Ղեկավարվելով«Տեղականինքնակառավարմանմասին»ՀայաստանիՀանրապետությանօրենքի18-րդ հոդվածով, հիմքընդունելով«Ալավերդու համայնքապետարանի, համայնքի զոհված զինծառայողների, զինծառայողների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության բարելավման, պատերազմի վետերանների սոցիալական խնդիրների լուծման, հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման վերաբերյալ դիմումները քննարկման հանձնաժողով»-ի թիվ 6 արձանագրությունը`
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին հատկացնել սոցիալական օգնություն՝ համաձայն հավելված 1-ի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
|