Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով, հիմք ընդունելով Հակոբ Սերյոժայի Բեժանյանի դիմումը, անձնագրի պատճենը, սեփականության իրավունքի N 851782 վկայականը, Հաղպատ գյուղի վարչական ղեկավարի կողմից 25.11.2022թ. տրված N 1442 տեղեկանքը, քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի առաջարկությունը որոշում եմ՝
Հակոբ Սերյոժայի Բեժանյանին սեփականության իրավունքով պատկանող, Լոռու մարզի Հաղպատ գյուղում գտնվող, 06-060-0030-0013 ծածկագրով, 0.067 հա մակերեսով հողամասին տրամադրել համայնք Ալավերդի, քաղաք Ալավերդի, գյուղ Հաղպատ, 23-րդ փողոց, 10 հողամաս փոստային հասցե: