Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության09.08.2007թ. N 1032-Ն որոշումով, Հայաստանի Հանրապետության կառարավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1918-Ն և 1920-Ն որոշումներով սահմանված կարգով՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Հավանություն տալ Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող Մ-6 միջպետական «Վանաձոր- Բագրատաշեն» ավտոճանապարհի բարելավման ծրագրի շրջանակներում 261 միավոր հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխել էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, տրանսպորտի գործառնական նշանակության հողերի։ 2. Համայնքի ղեկավարին` հողամասերի նպատակային նշանակության փոփոխման առաջարկությունների վերաբերյալ հողաշինարարական գործերը ներկայացնել լիազոր մարմնի միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը: |