Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 նոյեմբերի 2023 թ.

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 06-022-0011-0030 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՍԵՓԱԿԱՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006թ. N 912-Ն որոշման 8-13-րդ կետերովՀայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշումով, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի մայիսի 10-ի «Անշարժ գույքի հասցեավորման հայտի ձևը սահմանելու մասին» N 104-Լ հրամանով,հիմք ընդունելով Անիչկա Իսմաիլի Միկոյանի դիմումը, անձնագրերի պատճենները, սեփականության իրավունքի N 868053 վկայականը, «ՏՍ-ՌԻԵԼԹԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված կադաստրի կոմիտեում ինքնակամ կառույցի հաշվառման տեղեկանքն ու կազմված հողամասի և շինության հատակագծերը, Աքորի բնակավայրերի վարչական ղեկավարի կողմից 28.11.2023թ. տրված N 6481 տեղեկանքը
որոշում եմ.

1.Օրինականացնել Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-022-0011-0030 կադաստրային ծածկագրով, Անիչկա Իսմաիլի Միկոյանին, Հրաչյա Իլարյոնի Գալստյանին և Արկադի Հրաչյայի Գալստյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.08044 հա մակերեսով հողամասում, 2016թ. և 2021թ. ինքնակամ կառուցված, կադաստրի կոմիտեում 2023LUMCYA ծածկագրով հաշվառված, 98.7 քմ արտաքին մակերեսով (79.2 քմ ներքին մակերեսով) բնակելի տունը և ընդհանուր՝ 51.6 քմ արտաքին մակերեսով (46.0 քմ ներքին մակերեսով) օժանդակ շինությունները՝ սան. հանգույցը, անասնաշենքը, տեղադրված՝ վագոն տնակը:

2. Ինքնակամ կառուցված շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3.Ալավերդի համայնքի Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, 06-022-0011-0030 կադաստրային ծածկագրով, 0.08044 հեկտար մակերեսով հողամասին և հողամասում գտնվող անշարժ գույքերին տրամադրել համայնք Ալավերդի, գյուղ Աքորի, 9-րդ փողոց, 2-րդ փակուղի, 5 փոստային հասցեն:

4.Օրինականացված բնակելի տան համար սահմանված 86264 (ութսունվեց հազար երկու հարյուր վաթսունչորս) ՀՀ  դրամ և օժանդակ շինությունների համար սահմանված 27060 (քսանյոթ հազար վաթսուն) ՀՀ դրամ արժեքներով վճարները 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
5.
Նշված իրավունքն ենթակա է պետական գրանցման:
6.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝48c63ac3-1f0e-4610-97a9-fa217cae38e5



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner