Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի դրույթներով, Հողային օրենսգքրի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, Ալավերդի համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան և հիմք ընդունելով N 17092025-06-0027 վկայականը, «Գլոբալ սուրվեյ» դատական փորձաքննությունների ասոցիացիա ՍՊ ընկերության կողմից 12/09/2025թ տրված շուկայական արժեքի գնահատման հաշվետվությունը /Պ0825-129/5/,Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնք Ալավերդի, Աքորի գյուղի վարչական տարածքում գտնվող, համայնքի կադաստրային քարտեզի 06-022-0101-0174 ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող հողատեսքի 1 հեկտար մակերեսով հողամասը, գյուղատնտեսական գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով, աճուրդով օտարելու համար տալ համաձայնություն:
Աճուրդի մեկնարկային գին սահմանել 8 700 000 (ութ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ, նախավճարի չափը մեկնարկային գնի 50 տոկոսի չափով և քայլի չափը` մեկնարկային գնի հինգ տոկոսը, մասնակցության վճար՝ տասնհինգ հազար (15000) ՀՀ դրամ:
2. Հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապիցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեքներ կայացնող հողամասերում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Հողամասի օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն խախտում այլ անձանց օրենքով պաշտպանվող շահերը:
4. Ալավերդի համայնքի ղեկավարին` օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել որոշմամբ սահմանված հողամասի աճուրդը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: