Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 42-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 մայիսի 2023 թվականի N 42-Ա

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ԵՎ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԵՎ «ՎԱԼԼԵՔՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի՝

 համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0050-0161 կադաստրային ծածկագրով, քաղաք Ալավերդի, Սպանդարյան փողոց 3 հասցեում գտնվող, 0.253 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը և հողամասում առկա 780.6 քառակուսի մետր մակերեսով շինությունը՝ ճոպանուղին (սեփականության վկայական թիվ 20012014-06-0041) ընդունել վարձակալության իրավունքով, 49 (քառասունինը) տարի ժամկետով,  տարեկան 35000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
2.
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի կադաստրային քարտեզի 06-002-0048-0012 կադաստրային ծածկագրով, քաղաք Ալավերդի, Թումանյան փողոց 16 հասցեում գտնվող, 1.2 հեկտար մակերեսով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման հողամասը և հողամասում առկա 197.7 քառակուսի մետր մակերեսով մարզադաշտը և 360.6 քառակուսի մետր մակերեսով լողավազանը՝ (սեփականության վկայական թիվ 20012014-06-0036) ընդունել վարձակալության իրավունքով, 49 (քառասունինը) տարի ժամկետով, տարեկան 12000 (տասներկու հազար) ՀՀ դրամ վարձավճարով:
3.
Համայնքի ղեկավարին՝  Ճոպանուղու և Մարզադաշտի սեփականատեր «Վալլեքս Կապիտալ» ՓԲԸ-ի և Ալավերդի համայնքի միջև կնքել համապատասխան վարձակալության երկկողմ կամ անհրաժեշտության դեպքում եռակողմ պայմանագրեր:
4.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


Կողմ -24

ԱԼԼԱՀՎԵՐԴՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԵՐԻՑՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԹԱԹՈՒԽԱՇՎԻԼԻ ՖԼՈՐԱ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԹԱՄԱԶՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԹՈՐՈՍՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՀՐԱՆՏ

ՁԱՎԱՐՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ՂՈՒԼՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ՂՈՒՄԱՇՅԱՆ ԴԱՎԻԹ

ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ԼԱՈՒՐԱ

ՉԵՐՉԻՆՅԱՆ ՍԵՆԻԿ

ՊԱՊՈՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՊԵՊԱՆՅԱՆ ՄԱՐԻԱՆՆԱ

ՋԱՆԻՆՅԱՆ ԱՄՐԱՍՏԱՆ

ՌԱՄԱԶՅԱՆ ԱՐԱՄ

ՌԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՍԱՐԳՍՅԱՆ ԼՈՐԱ

ՍՄԲԱՏՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՎԱՐՈՍՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ

ՏԻՏԱՆՅԱՆ ԱԲԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner