Այսօր: Ուրբաթ, 1 Օգոստոսի 2025թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 213
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N -Ա-
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՁԱՎԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹԵՂՈՒՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ , 481-րդ հոդվածներով, 59-րդ հոդվածի 5-րդ կետով, 60-րդ և 74-րդ հոդվածներով, 76-րդ հոդվածի 5-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով, ՀՀ կառավարության 14.01.2010թ. «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկվածպետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման , վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին »  N 16-Ն որոշմամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. N 286 որոշման կարգի 141 կետով և46.2 կետի ե) ենթակետով,Ալավերդիհամայնքիգլխավորհատակագծինհամապատասխանևհիմքընդունելով պետական սեփականության իրավունքի N 24032021-06-0043 վկայականը, «Մայնովա Սոլյուշնս» ՍՊ ընկերության տնօրեն՝ Ռ. Մելիքջանյանի կողմից 03/06/2025 թ. ներկայացված գրությունը, ՀՀ Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանում 13/06/2025 թվականին իրականացված քննարկման արձանագրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին  որոշումէ. 

  1. Տալ համաձայնություն Ալավերդի համայնքի գյուղ Թեղուտ, 2-րդ թաղամաս 55/1 հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող, կադաստրային 06-037-0321-0006 ծածկագրով, 6.35708 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, արդյունաբերական օբյեկտների հողամասը 5 (հինգ)  տարի ժամկետով, տարեկան 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ վարձավճարով,  կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի «Մայնովա Սոլյուշնս» ՍՊ ընկերությանը տրամադրելուն:
  2. Հողամասը գտնվում է  Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում:

3.    Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ պատրաստել հողաշինարարական գործ և ներկայացնել մարզպետին:

4.    Դրական եզրակացության դեպքում ապահովել կառուցապատման իրավունքի պայմանագրի կնքման գործաընթացը  «Մայնովա Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՁԱՎԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԵՂԻՆԵ ՃԻՃԻԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner