Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի,«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի , Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 27-Ն որոշման և հիմք ընդունելով Հաղպատ գյուղի ԱՁ Գարեգին Անտաշյանի 30.05.2023թ. դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հաղպատ գյուղի 28-րդ փողոց 14/3 հասցեում գտնվող ԱՁ Գարեգին Անտաշյանին տրամադրել հանրային սննդի կազմակերպման և իրացման համար թույլտվություն:
2. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու որոշմամբ սահմանված կարգով ԱՁ Գարեգին Անտաշյանից գանձել տեղական տուրք :
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: