Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 34-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ալավերդի համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Ալավերդի, (0253) 2-41-00, alaverdimunicipality@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 դեկտեմբերի 2022 թվականի N 34-Ա

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ՆԱԽԿԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԾՆՆԴՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԱՅՐԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԱԶԱՏԻՆ ԿՈՐՑՐԱԾ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՄԻԱՆՎԱԳ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.5 կետով, հիմք ընդունելով Ախթալա նախկին համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ախթալա համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 11-Ա որոշումը, հաշվի առնելով բնակիչների դիմումները և Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. Բավարարել Ախթալա նախկին համայնքի բնակիչների դիմումները և Ախթալա նախկին համայնքի բյուջեից նրանց ընտանիքներին հատկացնել՝ երեխաների ծննդյան կապակցությամբ մայրերին դրամական օգնություն և Ախթալա նախկին համայնքում հարազատին կորցրած յուրաքանչյուր ընտանիքին միանվագ գումար՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն
որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, 10-օրյա ժամկետում, բնակիչներին վճարել հատկացված գումարները:
3.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(395.59 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner