Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի, 34-րդ հոդվածի՝
համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2024 թվականի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 126-Ա որոշման 17-րդ և 24-րդ հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածների։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |