Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով, հաշվի առնելով «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում «Նոյեմբերյան» և «Լալվար» 110 կՎ ԷՀՕԳ փոխարինման՝ բարձրավոլտ էլեկտրական հենասյուների տեղակայման և սպասարկման նպատակով Ալավերդի համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու անհրաժեշտությունը, ինչպես նաև, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի» 26.10.2022թ. N 143 եզրակացությունը և ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված «ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի» 28.10.2022թ. N 1/փ-246 եզրակացութունը` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
1.1 ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի գ. Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 06-060-0220-0049 ծածկագրով՝ 0.00482 հա, 06- 060-0220-0045 ծածկագրով՝ 0.01018 հա, 06-060-0218-0061 ծածկագրով՝ 0.01194 հա, 06-060-0217-0046 ծածկագրով՝ 0.00942 հա, 06-060-0215-0023 ծածկագրով՝ 0.00277 հա, ընդհանուր՝ 0.03913 հա վարելահողեր և 06-060-0212-0052 ծածկագրով՝ 0.01685 հա խոտհարք հողատեսքերի գյուղատնտեսական նպատակային նշանակության փոխադրումը էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ էներգետիկայի հողեր գործառնական նշանակության:
1.2 ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող, 06-002-0274-0030 ծածկագրով՝ 0.01193 հա, 06-002-0275-0012 ծածկագրով՝ 0.01194 հա, 06-002-0202-0081 ծածկագրով՝ 0.00186 հա, ընդհանուր՝ 0.02573 հա վարելահողեր հողատեսքի գյուղատնտեսական նպատակային նշանակության փոխադրումը էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր նպատակային նշանակության՝ էներգետիկայի հողեր գործառնական նշանակության:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: |