Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ Լոռու մարզպետարանի 29/04/2024թ. N 01/111.6/03740-2024 - գրությունը, սեփականության իրավունքի N 10022020-06-0032 վկայականը՝
համայնքի ավագանին որոշում է. 1. Համայնք Ալավերդի, գյուղ Ճոճկան, 6-րդ փողոց, 29 հասցեում գտնվող, պետական սեփականության ուսուցչի տան շենքի պահպանման և սպասարկման համար զբաղեցրած 06-069-0070-0036 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության համայնքային սեփականության 0.02435 հեկտար մակերեսով Հայաստանի Հանրապետությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասը նվիրել Հայաստանի Հանրապետությանը: 2. Առաջարկել Ալավերդի համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքելու հողամասի նվիրատվության մասին պայմանագիր: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |