Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով` համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի հերթական նիստի օրակարգը` 1. Ալավերդի համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 22-ի հերթական նիստի օրակարգը հաստատելու մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կարեն Գառնիկի Ազարյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի 2022 թվականի բյուջեի մեջ փոփոխություններ կատարելու մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում 2023 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին: (Զեկ. Ա. Թամազյան) 5. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Մ-6 միջպետական ավտոճանապարհի բարելավման ծրագրի շրջանակներում 261 միավոր հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելուն հավանություն տալու մասին: (Զեկ. Ա. Թամազյան)
|