Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով համայնքի ավագանին որոշում է` Հաստատել Ալավերդի համայնքի ավագանու 2017 թվականի հունիսի 30-ի հերթական նիստի օրակարգը` 1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին (Զեկ.՝ Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ)
2. Հանձնաժողով կազմելու մասին (Զեկ.՝ Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ)
3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Ալավերդու արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին
(Զեկ.՝ Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 4. Հայաստանի Հանրապետության Ալավերդու համայնքային սեփականություն համարվող հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին (Զեկ. Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ) 5. Հողատեսքի նպատակային նշանակությունը փոփոխելուն համաձայնություն տալու մասին (Զեկ. Կ. ՓԱՐԵՄՈՒԶՅԱՆ)
|