27.01.25
Բարի գալուստ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայքէջ․
|
Հարգելի՛ այցելու, Այս կայքէջը հնարավորություն է տալիս ծանոթանալ համայնքում կատարվող աշխատանքներին, իրադարձություններին, զարգացման ծրագրերին, համայնքի պատմությանը, ինչպես նաև կատարել որոշակի գործառույթներ՝ առանց համայնքապետարան այցելելու։ Հույս եմ հայտնում, որ կայքէջում կավելանա բնակիչների ակտիվությունը, կհնչեն առաջարկներ, որոնք հաստատապես կնպաստեն ՏԻՄ-հասարակություն շղթայի ամրապնդմանն ու համայնքի զարգացմանը։
|
|
22.01.25
«Քո էներգիտարանը» խորհուրդներ
|
Բնակիչները, որպես էներգիայի հիմնական սպառող, կենսական դեր են խաղում էներգիայի աղբյուրների արդյունավետ սպառման գործում։ Հատկապես ձմռան ամիսներին, երբ աճում է էներգակիրներից կախվածությունը և առնչվող ծախսը, վարքագծային փոփոխությունների միջոցով առավել էներգաարդյունավետ դառնալով, բնակիչները կարող են նվազեցնել էներգիայի կորուստները և գումար տնտեսել։ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրը, համագործակցելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, մշակել է էներգաարդյունավետության բարձրացմանն ու էներգախնայողությանը նպաստող «Քո էներգիտարանը» խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնել տնային տնտեսությունների էներգաարդյունավետությունը, ջերմային հարմարավետությունը ...
Մանրամասն |
|
22.01.25
Մեկնարկել և շարունակվում է Ալավերդի համայնքի՝ մինչև 8 և 10 տարեկանների շախմատի առաջնությունը
|
Հունվարի 21-ին մեկնարկել և շարունակվում է Ալավերդի համայնքի՝ մինչև 8 և 10 տարեկանների շախմատի առաջնությունը։ Յուրաքանչյուր խմբի 1-ին, 2-րդ և 3-րդ զբաղեցնողները կստանան գավաթներ և դրամական պարգևներ։ Առաջնության կազմակերպիչը շախմատի մարզիչ Արմեն Պապյանն է, իսկ հովանավորը՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Տարոն Բեժանյանը։
|
|
16.01.25
Կայացավ Ալավերդի համայնքի ավագանու թիվ 1 արտահերթ նիստը
|
Հունվարի 16-ին կայացավ Ալավերդի համայնքի 2025 թվականի թիվ 1 արտահերթ նիստը, որին մասնակցում էր ավագանու 14 անդամ։ Նիստի օրակարգում էր Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի՝ 2024 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման ընթացքի մասին հարցը։ Նիստի ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել համայնքապետարանի Youtube-յան ալիքում։
|
|
16.01.25
Համայնքի ղեկավարի առաջին տեղակալը ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի ներկայացման նպատակով հանդիպել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ներկայացուցիչների հետ
|
Օրեր առաջ Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը հյուրընկալել է Հայաստանի զարգացման և ներդրումների կորպորացիայի ՓՄՁ ֆինանսավորման բաժնի պետ Տիգրան Խաչատրյանին, ֆինանսավարկային վարչության պետ Արթուր Ղալեչյանին և «Լոռի» ներկայացուցչության ղեկավար Արմեն Թումանյանին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Ալավերդու համայքնապետարանի աշխատակիցներ։Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի նպատակը, պայմանները և այլ մանրամասներ։Ծրագրի հիմնական նպատակն է գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի ...
Մանրամասն |
|
14.01.25
Քարկոփ բնակավայրը շուտով կունենա նոր կամուրջ
|
Լոռու մարզի Քարկոփ բնակավայրը շուտով կունենա նաև տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ։ 2024 թվականի մայիսին հեղեղումից հետո բնակիչներն օգտվում էին միայն հետիոտնային կամրջից։ Հունական կողմի աջակցությամբ մետաղական կոնստրուկցիաները տեղափոխվել են Հայաստան և այս պահին իրականացվում է կամրջի տեղադրման վերջին աշխատաքները։ Նմանատիպ մեկ կամուրջ տեղադրվել է նաև Հոբարձի բնակավայրում։
|
|
13.01.25
Ավարտվեց Ալավերդի համայնքի շախմատի եզրափակիչ առաջնությունը
|
Հունվարի 12-ին ավարտվեց Ալավերդի համայնքի շախմատի եզրափակիչ առաջնությունը և կայացավ փակման արարողությունը։ Ստորև առաջնության արդյունքները․ 1-ին տեղ՝ Արման Եսայանը (Շնող բնակավայր) 2-րդ տեղ՝ Սոֆի Պետրոսյանը (Շնող բնակավայր), 3-րդ տեղ՝ Ալիկ Դավոյանը (Աքորի բնակավայր)։ Մրցաշարի հաղթողներն Ալավերդի համայնքի ղեկավարի կողմից ստացան նվերներ և շնորհակալագրեր ։ Հիշեցնենք, որ այս մրցաշարին մասնակցեցին համայնքի Ալավերդի, Հաղպատ, Շնող, Թեղուտ, Արևածագ, Այգեհատ, Աքորի բնակավայրերից թվով 26 շախմատիստներ։
|
|
07.01.25
Համայնքի ղեկավարն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ նպատակում ունենալով համայնքի կայուն զարգացումը
|
Հունվարի 7-ին Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի գլխավորությամբ կայացավ տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունը:Քննարկման առանցքում էին հետևյալ կարևոր հարցերը՝ • գույքահարկի հավաքագրման արդյունավետության բարձրացում, • համայնքում տուրիզմի զարգացման նոր ուղիների մշակում, • բաժինների աշխատանքների պլանավորում և մոնիտորինգ, • քաղաքաշինական ծրագրերի կազմակերպում և վերահսկողություն,• գյուղատնտեսական ոլորտի հիմնախնդիրների լուծման ուղիներ, • գնումների ընթացակարգի բարելավում, • առաջիկա մշակութային միջոցառումների գրագետ կազմակերպում։Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ բոլոր քննարկված հարցերը կրում են հատուկ բնույթ և ուղղված են ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |