Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 21-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանին որոշում է.
1. Հիմնադրել «ԱԼԱՎԵՐԴԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 2. Հաստատել «ԱԼԱՎԵՐԴԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1-ի : 3. Հաստատել «ԱԼԱՎԵՐԴԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը` համաձայն հավելված 2-ի: 4. 0.96221 հա մակերեսով տարածքը (մարզ Լոռի, համայնք Ալավերդի, գյուղ Մղարթ, 9-րդ փողոց, 2 հողամաս, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 11082023-06-0060) անհատույց օգտագործման տրամադրել համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 5. Ալավերդի համայնքի ղեկավարին՝ կազմակերպել անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման աշխատանքները: 6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված 1
Ալավերդի համայնքի ավագանու
26.09.2023 թվականի N Ա որոշման
Կազմված է՝
Բաղկացած է՝ 9 (ինը) թերթից Տպագրված է ընդամենը՝ -- (----) օրինակ
Օրինակ ----
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի
Ալավերդի համայնքի ավագանու՝
00.00.2023թ. 00-Ա որոշմամբ Ալավերդի համայնքի ղեկավար՝
____________________
Արկադի Թամազյան
|
ԳՐԱՆՑՎԱԾ Է՝
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ՝_______________ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ _____________
ՀՎՀՀ՝__________________
|
«ԱԼԱՎԵՐԴԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ»
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1 Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի «ԱԼԱՎԵՐԴԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը - այսուհետ՝ «Կազմակերպություն» համարվում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն:
Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքն է (այսուհետ՝ «Հիմնադիր»), որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդու համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավարի:
Կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ավագանու՝ 00.00.2023 թվականի թիվ 00-Ա որոշման համաձայն: Կազմակերպության իրավունակությունը ծագում է նրա ստեղծման (պետական գրանցման) և դադարում է լուծարման ավարտի (լուծարման պետական գրանցման) պահից:
1.2 Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերը և իր անվանումը (հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ վավերապայմաններ պարունակող կլոր կնիք, դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև խորհրդանիշ, օրենքով սահմանված կարգով գրանցված ապրանքային, առևտրային և այլ նշաններ ու անհատականացնող այլ միջոցներ:
1.3 Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Օրենսգրքով այսուհետ՝ «Օրենսգիրք», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այսուհետ՝ «Օրենք», Հայաստանի Հանրապետության իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.4 Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով և ակտիվներով: Կազմակերպությունն պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:
1.5 Հայաստանի Հանրապետությունը և համայնքները պատասխանատվություն չեն կրում Կազմակերպության պարտավորությունների համար: Կազմակերպությունն իր հերթին պատասխանատվություն չի կրում Հայաստանի Հանրապետության և համայնքների պարտավորությունների համար:
1.6 Կազմակերպության անվանումն է՝ հայերեն լրիվ՝ «ԱԼԱՎԵՐԴԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն կրճատ՝ «ԱԼԱՎԵՐԴԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆ» ՀՈԱԿ, ռուսերեն լրիվ` “СОЛНЕЧНАЯ ЭЛЕКТРОСТАНЦИЯ АЛАВЕРДИ” Общинная некомерческая организация, կրճատ՝ “СОЛНЕЧНАЯ ЭЛЕКТРОСТАНЦИЯ АЛАВЕРДИ” OHO, անգլերեն լրիվ՝ “ALAVERDI SOLAR POWER PLANT” community non-commercial organization կրճատ՝ “ALAVERDI SOLAR POWER PLANT” CNCO:
1.7 Կազմակերպության գտնվելու վայրը, փոստային հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ, ք. Ալավերդի, Զորավար Անդրանիկի փող. 8/1 շենք, 1702:
2. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ
2.1 Կազմակերպությունը լիցենզիայի հիման վրա իրականացնում է արևային էներգիայի արտադրություն և վաճառք, որը համարվում է Կազմակերպության հիմնական գործունեության տեսակը:
2.2 Ստացված մաքուր շահույթը Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքապետարանի և Կազմակերպության միջև կնքված Պայմանագրով սահմանված կարգով օգտագործվելու է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքում՝ Կայուն զարգացման նպատակների՝ մասնավորապես էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված ծրագրերի իրականացման նպատակով:
3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
3.1 Պետական գրանցման պահից Կազմակերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
Կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով և ակտիվներով, կարող է իր անունից կնքել պայմանագրեր, ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության բանկերում՝ հաշվարկային բանկային հաշիվներ (ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ տարադրամով):
3.2 Կազմակերպությունն իրավունք ունի.
· Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած ձևերով ձեռք բերել գույք, տիրապետել, օգտագործել ու տնօրինել դրանք;
· ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում ստանալ բանկային և առևտրային վարկեր, այդ թվում՝ արտարժույթով, օրենսդրությամբ սահմանված կարգով;
· օգտվել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:
3.3 Կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:
3.4 Կազմակերպությունը պարտավոր է.
օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրականացնել հաշվապահական հաշվառում ու ներկայացնել վիճակագրական հաշվետվություն,
· աշխատանքային պայմանագրեր կնքել Կազմակերպության աշխատակիցների հետ,
· յուրաքանչյուր տարի իրականացնել իր գործունեության անկախ ֆինանսական ու էներգետիկ աուդիտ, և արդյունքները ներկայացնել Ալավերդի համայնքի ավագանու առաջիկա նիստին․
· պատասխանատվություն կրել և փոխհատուցել իր կողմից հասցված վնասը՝ կնքած պայմանագրերը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, այլ անձանց սեփականության իրավունքը խախտելու համար, օրենսդրությամբ սահմանված կարգով հայտարարել Կազմակերպության սնանկացման մասին այն դեպքում, երբ հնարավոր չէ բավարարել պարտատերերի օրինական գույքային պահանջները, հրապարակել տարեկան ֆինանսական հաշվետվությունը,
· ապահովել Կազմակերպության փաստաթղթերի (Կազմակերպության կանոնադրության, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթերի, Կազմակերպության ներքին փաստաթղթերի, ստորաբաժանումների ու հիմնարկների առանձնացված կանոնադրությունների, տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվառման փաստաթղթերի, տնօրենի հրամանների, հրահանգների ու կարգադրությունների, Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթերի) պահպանումը:
· Կրել օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորություններ:
Ընկերության Ֆոնդերը
3.5 Ընկերությունն ստեղծում է պահուստային հիմնադրամ մաքուր շահույթի 5 (հինգ) տոկոսի չափով:
3.6 Պահուuտային հիմնադրամը նախատեսված է Կազմակերպության կորուuտները ծածկելու, արևային կայանի խափանված սարքավորումները վերանորոգելու կամ փոխարինելու և այլ միջոցներ ձեռք բերելու համար: Ընկերության Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար:
4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ
4.1 Կազմակերպության հիմնադիրն ունի Կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերվող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
4.2 Կազմակերպության հիմնադիրն իրավունք ունի՝
· հետ վերցնել իր կողմից Կազմակերպությանն ամրացված գույքը (այդ թվում՝ գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները);
· կասեցնել կամ ուժը կորցրած ճանաչել Կազմակերպության տնօրենի Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները ու ցուցումները;
·վերահսկողություն իրականացնել Կազմակերպությանն համայնքային ամրացված սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման և պահպանության նկատմամբ;
·հայցով դիմել դատարան՝ Օրենքի կամ սույն կանոնադրության պահանջների խախտմամբ կատարված խոշոր գործարքը անվավեր ճանաչելու նպատակով, օգտվել օրենքով և Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:
4.3 Կազմակերպության հիմնադիրը պարտավոր է՝
·ապահովել Կազմակերպության բնականոն գործունեությունը;
·չհրապարակել Կազմակերպության գործունեության վերաբերյալ գաղտնիք պարունակող տեղեկություններ;
·կատարել Կազմակերպության նկատմամբ ստանձնած պարտավորությունները;
·պահպանել սույն կանոնադրության դրույթները:
5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔՆ ՈՒ ՇԱՀՈՒՅԹԸ
5.1 Կազմակերպությունը հանդիսանում է սեփականատեր՝
· Կազմակերպության հիմնադրի կողմից (հիմնադրման ժամանակ և հետագայում) սեփականության իրավունքով հանձնված գույքի,
· Կազմակերպության գործունեության հետևանքով արտադրված արտադրանքի և ձեռքբերված գույքի։
5.2 Կազմակերպության սեփականության ներքո կարող է գտնվել ցանկացած գույք՝ բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել իրավաբանական անձանց: Կազմակերպության գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու, իրավունքը դադարելու, գույքը տիրապետելու, օգտագործելու ու տնօրինելու առանձնահատկությունները, կապված գույքը կազմակերպության սեփականությանը պատկանելու հանգամանքի հետ, սահմանվում են միայն դրամով:
Կազմակերպության հիմնադիրը կարող է Կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք։
Ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
5.3 Կազմակերպության գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել միայն դատական կարգով: Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար սահմանված կարգով ու չափով հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները կատարելուց հետո մնացած, սահմանված կարգով առաջացած մաքուր շահույթը Կազմակերպությունն օգտագործում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:
5.4 Կազմակերպության շահույթի օգտագործման կարգը և շահույթի օգտագործման վերաբերյալ Հիմնադրին ներկայացվող տարեկան հաշվետվության ձևը սահմանում է Հիմնադիրը:
6. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
6.1 Կազմակերպության կառավարման մարմիններն են Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը:
6.2 Կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման մարմին է հանդիսանում Վերստուգող հանձնաժողովը:
6.3 Կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինը Կազմակերպության հիմնադիրն է, որն իրականացնում է Կազմակերպության ընդհանուր կառավարումը և որն ունի Կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերվող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
6.4 Կազմակերպության հիմնադիրը ապահովում է Կազմակերպության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում սույն կանոնադրությամբ սահմանված գործունեության չկատարման կամ ոչ պատշաճ իրականացման համար:
6.5 Կազմակերպության հիմնադրի իրավասությանն են պատկանում՝
6.5.1Կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, Կազմակերպության կանոնադրության հաստատումը նոր խմբագրությամբ;
6.5.2Կազմակերպությանն սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմի հաստատումը;
6.5.3Կազմակերպությանն ամրացվող համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կազմի հաստատումը;
6.5.4Կազմակերպության վերակազմակերպումը;
6.5.5Կազմակերպության լուծարումը;
6.5.6 Կազմակերպության լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշիռների (լուծարման ամփոփիչ, լուծարման միջանկյալ և լուծարման հաշվեկշիռներ) հաստատումը;
6.5.7Կազմակերպության կառավարման համակարգի սահմանումը, Կազմակերպության տնօրենի նշանակումը, նրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը;
6.5.8 Կազմակերպության գործունեության վերահսկողության իրականացումը;
6.5.9 Կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում՝ Կազմակերպության կողմից իրականացվող գործունեության տեսակների և ծրագրերի սահմանումը;
6.5.10Կազմակերպության աուդիտն իրականացնող անձի հաստատումը;
6.5.11 Կազմակերպության տարեկան ծախսերի, նախահաշվի հաստատումը;
6.5.12 Կազմակերպության տարեկան հաշվետվությունների, տարեկան հաշվապահական հաշվեկռի հաստատումը;
6.5.13 Կազմակերպության շահույթի օգտագործման կարգի և շահույթի օգտագործման վերաբերյալ Հիմնադրին ներկայացվող տարեկան հաշվետվության ձևի հաստատումը․
6.5.14 Կազմակերպության շահույթի օգտագործման մասին որոշման ընդունումը․
6.5.15 Կազմակերպության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքներ (որոնց արժեքը, գործարքին փոխկապակցված այլ գործարքների հետ միասին գերազանցում է այդ գործարքների կատարելու մասին որոշման ընդունման օրվանը նախորդող եռամսյակի արդյունքներով սահմանված զուտ ակտիվների մեծության 1/2-ը) կատարելուն համաձայնությունը տալը;
6.5.16 Կազմակերպության ներքին գործունեությունը կարգավորող փաստաթղթերի (Կազմակերպության ներքին փաստաթղթեր) հաստատումը;
6.5.17 Ղեկավար պաշտոնատար անձանց աշխատանքի վարձատրման պայմանների
որոշումը: Կազմակերպության Հիմնադիրն իրավունք ունի որոշումներ ընդունել նաև Օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված ցանկացած այլ հարցի շուրջ:
6.5.18 Կազմակերպության ընթացիկ, արտադրատնտեսական, ֆինանսական և այլ գործունեության ղեկավարումը իրականացնում է տնօրենը, որին նշանակում և ազատում է Հիմնադիրը: Տնօրեն կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության գործունակ ցանկացած քաղաքացի, բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի։ Կազմակերպության և Կազմակերպության տնօրենի միջև աշխատանքային պայմանագիրը հիմնադրի անունից ստորագրվում է համայնքի ղեկավարի կողմից: Պայմանագրում սահմանվում են տնօրենի իրավունքները, պարտականությունները, փոխհարաբերությունները Հիմնադրի հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման հիմքերը (այդ թվում՝ Օրենքով նախատեսված բոլոր հիմքերը), այլ դրույթներ, որոնք կողմերը կգտնեն անհրաժեշտ: Տնօրենը լուծում է բոլոր հարցերը, բացի Կազմակերպության Հիմնադրի իրավասությանը վերաբերվող հարցերից: Տնօրենը օրենքով, Հիմնադրի որոշումներով, աշխատանքային պայմանագրով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ղեկավարում է կազմակերպության գործունեությունը և կրում է պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հիմնադրի որոշումների, սույն կանոնադրության, աշխատանքային պայմանագրի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
6.5.19 Տնօրենը լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով Կազմակերպությանը, Հիմնադրին, պետությանը պատճառված վնասի համար, ընդ որում՝ տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունը չկատարելու համար:
6.5.20 Տնօրենի բացակայության դեպքում Հիմնադրի գրավոր որոշման համաձայն՝ տնօրենի լիազորություններն իրականացնում է այլ անձ:
6.6 Կազմակերպության տնօրենը պետք է գործի բարեխղճորեն և ողջամիտ՝ ի շահ իր կողմից ներկայացվող Կազմակերպության:
Կազմակերպության տնօրենը իր իրավասության սահմաններում՝
6.6.1 առանց լիազորագրի գործում է Կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը պետության, պետական մարմինների, այլ կազմակերպությունների և քաղաքացիների հետ հարաբերություններում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում;
6.6.2 տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները;
6.6.3 կազմակերպում է Կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը՝ ապահովելով դրանց ներդաշնակ գործունեությունը;
6.6.4 տալիս է լիազորագրեր;
6.6.5 բանկում բացում է հաշվարկային և այլ հաշիվներ,
6.6.6 սահմանում է Կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները,
6.6.7 հաստատում է հաստիքներ;
6.6.8 իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը;
6.6.9 կատարում է աշխատանքի բաշխում;
6.6.10սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Կազմակերպության աշխատակիցներին;
6.6.11 աշխատակցի նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ;
6.6.12 իրականացնում է օրենքով, Հիմնադրի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված կամ Հիմնադրի կողմից տրված այլ լիազորություններ և հանձնարարություններ:
6.7 Կազմակերպության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հիմնադրի կողմից լիազորված անձը, օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմիններ:
7 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածքում և նրանից դուրս Կազմակերպությունը չունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:
8.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
8.1 Կազմակերպությունը, նրա Հիմնադրի որոշմամբ, կարող է կամովին վերակազմակերպվել կամ լուծարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
Կազմակերպությունը կարող է դատական կարգով վերակազմակերպվել կամ լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Եթե լուծարվող Կազմակերպության գույքի արժեքն անբավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, ապա այն կարող է լուծարվել միայն սնանկության հետևանքով:
8.2 Կազմակերպության լուծարման դեպքում Կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի բյուջե:
8.3 Կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած` այդ մասին իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում համապատասխան գրանցում կատարելու պահից: |