Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ալավերդու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 87
 

Զեկ. ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ալավերդի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող, 06-002-0050-0244 ծածկագրով, 0.008251 հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները պարզեցված կարգով փոփոխելու մասին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 29) ենթակետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ, 15-րդ կետերով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 17.06.2021թ. N 987-Ն որոշման կարգի 1-ին կետի 14) ենթակետով, հիմք ընդունելով քաղաքացի Ալիկ Սեյրանի Վահրամյանի կողմից տրված նախագծման թույլտվության հայտը, սեփականության իրավունքի N 12062023-0021 վկայականը, էսքիզային նախագիծը

 

 

 

համայնքի ավագանին որոշում է.

 

1.     Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող, 06-002-0050-0244 ծածկագրով, Ալիկ Սեյրանի Վահրամյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 0.008251 հեկտար մակերեսովգյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքըփոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օգյեկտների գործառնական նշանակության՝ 4.7x12.2 մ արտաքին չափերով, 3.1 մ արտաքին բարձրությամբ թռչնաբուծական տնտեսություն կառուցելու նպատակով:

 

2.    Հողի նպատակային նշանակությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:

 

3.    Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կայացնել որոշում տվյալ հողամասի ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրելու մասին և ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

4.    Հողամասի նպատակային նշանակությունը թռչնաբուծական տնտեսության կառուցման համար փոփոխելուց և հողամասի նկատմամբ փոխված նպատակային նշանակությամբ իրավունքները պետական գրանցում ստանալուց հետո հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ 10 տարվա ընթացքում`

 

1) հողամասի կամ դրա մասի նպատակային կամ գործառնական նշանակությունը ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով չնախատեսված այլ տնտեսությունների կամ շինությունների կառուցման և սպասարկման համար փոփոխելու դեպքում հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե պետք է վճարի փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքի և մինչև հողամասի նպատակային նշանակությունը թռչնաբուծական տնտեսության կառուցման համար փոփոխելը հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը.

 

2) հողամասում գտնվող շինությունը թռչնաբուծական տնտեսության կարիքների կամ վարման հետ չկապված օգտագործման թույլտվություն ստանալու դեպքում, եթե դրա հետևանքով չի փոխվում հողամասի նպատակային կամ գործառնական նշանակությունը, հողամասի սեփականատերը, ըստ գույքի գտնվելու վայրի, համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքի և մինչև թռչնաբուծական տնտեսության կառուցման համար փոփոխելը հողամասի կադաստրային արժեքի առկա տարբերությունը:

 

5.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐԿԱԴԻ ԹԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՂԻԿ ՔԱՌՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Լոռու մարզ, ք.Ալավերդի, Զ.Անդրանիկի 8/1
(0253) 2-41-00
alaverdimunicipality@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53764670@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner